Գաղտնիության qաղաքականություն
Սույն գաղտնիության քաղաքականությունը տարածվում է բոլոր այն այցելուների, օգտատերերի և այլոց վրա, ովքեր օգտվում են մեր կայքի ծառայություններից կամ նման ծառայություններից օգտվելու իրավունք ունեն:
Սույն գաղտնիության քաղաքականությունը կարգավորում է www.mideaarmenia.am կայքի օգտատերերից ստացված տեղեկատվության հավաքագրման, կիրառման, պահպանման և բացահայտման եղանակները:
Սույն գաղտնիության քաղաքականությունը կիրառվում է կայքերի, ապրանքների, ծառայությունների և ընկերության կողմից հասանելի ցանկացած այլ ծրագրակազմերի նկատմամբ:
Սույն գաղտնիության քաղաքականությամբ սահմանվում են մեր կայքում մատուցվող ծառայություններից օգտվելիս ծագող Ձեր իրավունքները և պարտականություները: Եթե Դուք համաձայն չեք սույն գաղտնիության քաղաքականությամբ սահմանված պայմանների հետ,ապա Դուք չեք կարող օգտվել սույն կայքում մատուցվող ծառայություններից:
1. Անձնական տվյալներ
Դուք կարող եք օգտվել մեր կայքից առանց գրանցվելու։ Անձնական տեղեկությունները հավաքագրվում են կամ ստացվում են միայն այն ժամանակ, երբ Դուք դրանք տրամադրում եք: Գրանցվելիս Դուք պետք է տրամադրեք Ձեր անունը, հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և կոնտակտային տվյալները:
Երբ Դուք օգտվում եք մեր կայքից, մենք կարող ենք ստանալ տեղեկություններ նաև այլ եղանակներով: Մեր սերվերները Ձեր մասին ստանում և հավաքում են այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են Ձեր IP հասցեն, բրաուզերի անվանումը, համակարգչի տեսակը, տեխնիկական տվյալներ օգտատերերի վերաբերյալ և մեր կայքի հետ կապ հաստատելու միջոցները, ինչպիսիք են օպերացիոն համակարգի տեսակը, ինտերնետային ծառայություն տրամադրող կազմակերպության անունը և այլ համանման տեղեկություններ: Այս տեղեկությունները օգնում են մեզ տեղյակ լինել և հասկանալ մեր առցանց օգտվողների վարքագիծն ու միտումները: Մենք նաև ստանում ենք տեղեկություններ մեր կայքում Ձեր գործունեության վերաբերյալ: Այդ տեղեկությունները թույլ են տալիս առաջարկել Ձեզ ավելի հարմարեցված և Ձեր կողմից ավելի գերադասելի ծառայություններ: Ձեր գրանցման պահին մենք ստանում ենք Ձեր տրամադրած տեղեկությունը:
2. Ստացված տեղեկությունների կիրառման եղանակները
Մենք կարող ենք օգտագործել Ձեր տրամադրած տեղեկությունը`
• Ծառայությունների, ապրանքների և նախազգուշացումների վերաբերյալ Ձեր հարցումները բավարարելու համար
• Ձեզ հետաքրքրող ծառայություններ և ապրանքներ առաջարկելու համար
• Կայքի օգտագործման հարցում Ձեզ աջակցելու համար,
• Մեր կայքի օգտագործումը վերլուծելու, կայքը, ծառայություններն ու ապրանքները բարելավելու համար,
• Մեր կայքի սխալ օգտագործումը կանխելու և պաշտպանելու համար,
3. Օգտատերերի տվյալների պահպանման եղանակները և անվտանգությունը
Ընկերությունը կիրառում է պատշաճ էլեկտրոնային և այլ անվտանգության միջոցներ անօրինական մուտքից, փոփոխումից կամ հրապարակումից Ձեր անձնական տեղեկությունների անվտանգությունն ապահովելու համար: Ձեր տրամադրած բոլոր տվյալները պահվում են ապահով սերվերների տվյալների բազայում: Ընկերությունը երբեք չի խնդրի նշել Ձեր գաղտանաբառը հեռախոսազանգի կամ էլեկտրոնային հասցեի միջոցով: Ձեր անձնական տվյալները չեն տրամադրվի երրորդ անձանց առանց Ձեր համաձայնության, բացառությամբ Օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Մեր կողմից Ձեր տվյալները կարող են հասանելի դարձվել միայն մեզ հետ փոխկապակցված անձանց, այն դեպքերում, երբ այդ տվյալները անհրաժեշտ են Ձեզ մատուցվող ծառայությունները իրականացնելու և դրանց որակը բարելավելու համար:
4. Գործող օրենք և իրավասություն
Մուտք գործելով մեր կայք կամ մեր կայքից օգտվելիս՝ Դուք ընդունում եք, որ կայք այցելելու և օգտվելու հետ կապված բոլոր հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Վեճերի առաջացման դեպքում դրանք կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով, համաձայնության չգալու դեպքում վեճերը կկարգավորվեն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:
5. Գաղտնիության քաղաքականության փոփոխություն
Ընկերությունն իրավունք ունի փոփոխություն մտցնել սույն գաղտնիության քաղաքականության մեջ: Գաղտնիության քաղաքականության որևէ փոփոխության դեպքում, մենք կտեղեկացնենք Ձեզ Ձեր տրամադրած ընթացիկ էլեկտրոնային փոստի հասցեով:
Սույն գաղտնիության քաղաքականության ցանկացած փոփոխությունից հետո Ընկերության ծառայություններից օգտվելը կնշանակի, որ Դուք ընդունում եք փոփոխությունները: