Բոլոր բաժինները

  • Բոլոր բաժինները
  • Կենցաղային օդորակիչներ
  • Գազային կաթսաներ
  • Խոշոր կենցաղային տեխնիկա
  • Սառցարաններ
  • Սառնարաններ
  • Side by side սառնարաններ
  • Երկդռնանի սառնարաններ
  • Մեկդռնանի սառնարաններ
  • Լվացքի մեքենաներ
  • Սպասք լվացող մեքենաներ
  • Օդաքարշ պահարաններ
  • Ֆանկոյլներ
  • Multi - Split օդորակիչներ
  • Գազային ջրատաքացուցիչներ
  • Մանր կենցաղային տեխնիկա
  • Բազմաեփ
  • Փոշեկուլներ
  • Միկրոալիքային վառարաններ
  • Թեյնիկներ
  • Բլենդերներ
  • Մսաղացներ
  • Հարիչներ
  • Հացթուխներ
  • Տաքացուցիչներ
  • Էլեկտրական սալօջախներ
  • Ջրի դիսպենսերներ
  • Սենդվիչ պատրաստող սարքեր
  • Տոստերներ
  • Հովհարներ
  • Ներկառուցվող տեխնիկա
  • Ներկառուցվող միկրոալիքային վառարաններ
  • Ներկառուցվող Օդաքարշ պահարաններ
  • Ներկառուցվող գազօջախներ
  • Ներկառուցվող ջեռոցներ
  • Ներկառուցվող սպասք լվացող մեքենաներ
  • Ներկառուցվող լվացքի մեքենաներ

Midea-ի մասին

 

   

Հիմնադրվելով 1968 թվականին, այսօր Midea-ն կենցաղային տեխնիկայի արտադրության ոլորտում առաջատար 10 ընկերություններից մեկն է, որը բարձ տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ Midea Group-ի, մաս է կազմում:

2023 թվականին Midea Group զբաղեցրել է 278-րդ տեղը  Global Fortune 500 վարկանիշային աղյուսակում. Midea Group-ի գործունեությունը դուրս է գալիս կենցաղային տեխնիկայի արտադրության շրջանակներից և ներառում է այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են  «Ջեռուցումը, օդափոխությունը և սառեցումը», «Ռոբոտաշինությունը և ավտոմատացումը», «Խելացի տունը», «Համացանցային լուծումները», ինչպես նաև «խելացի» լոգիստիկան  և  պահեստամասերը. Midea Group-ի գլխավոր սկզբունքը հանդիսանում է «տեխնոլոգիաների հումանիզացումը».

Midea Home Appliances ապրանքանիշն առաջարկում է կենցաղային տեխնիկայի ոլորտի ամենալայն տեսականիներից մեկը․ ապրանքանիշի արտադրական շարքում ներառված են այնպիսի բաժիններ, ինչպիսիք են օրինակ օդը մաքրող սարքերը, սառեցնող սարքերը, օդորակիչները, սառնարանները, սառցարանները, լվացքի մեքենաները, սպասք լվացող մեքենաները և այլ մանր ու խոշոր կենցաղային տեխնիկաները։

Midea-ն որդեգրելով սպառողի վրա հիմնված մոտեցում՝  ստեղծում է օգտագործման համար առավել հարմար լուծումներ, միշտ ուսումնասիրում և կատարելագործում է արտադրանքը, որպեսզի բավարարի հաճախորդների հաճախ փոփոխվող պահանջարկը։  Ձեռք բերելով Midea ապրանքանիշի տեխնիկա՝ Դուք դարձնում եք Ձեր բնակարանը այն վայրը, որտեղ ընտանիքի անդամները վայելում են միասին լինելու անգին, ուրախ և անհոգ պահերը։

2018 թվականին Midae-ի ամբողջ աշխարհում տեղակայված 34 արտադրական կենտրոնները և ավելի քան 166 000 աշխատակից աշխարհի 200-ից ավելի երկրում ապահովեցին $39,5 միլիարդ տարեկան եկամուտ։ Իսկ խիստ հանձնառությունները հետազոտական ոլորտում Midea-ի 28 միջազգային նորարարական կենտրոններին թույլ տվեցին մինչ օրս ստեղծել ավելի քան 50 000 արտոնագրված արտադրաք։

Midea ակտիվ հովանավորում է միջազգային սպորտը. 2020 թվականին Midea-ն դարձավ  Manchester City  անգլիական ֆուտբոլային ակումբի պաշտոնական գործընկեր։

Midea ընկերությունը թվերով

 

7 000

արտոնագրված ապրանք վերջին 5 տարում

278-րդ

տեղը աշխարհի ամենահեղինակավոր ընկերությունների ցանկում Fortune

24

հսկայական արտադրական տարածք

1

վայրկյանում վաճառվում է Midea-1 ապրանք

200+

երկիր ապրանքների արտահանում

300 000 000+

և ավելի ապրանք ստեղծվում է յուրաքանչյուր տարի

166 000+

աշխատակից ամբողջ աշխարհում

17

գիտահետազոտական կենտրոններ աշխարհի տարբեր երկրներում

 
 

Midea-ի մրցանակները

Midea ընկերությունը ստացել է ավելի քան 10 մրցանակ արդյունաբերական դիզայնի համաշխարհային մրցույթներում - Global Industrial Design Awards։