Սառնարանների պատշաճ խնամք

Սառնարանը տեղափոխելուց, տեղադրելուց երկու-երեք ժամ հետո միայն կարելի է այն միացնել: Այդ ընթացքում սառնարանի դռները բաց թողեք և ներսը մաքրեք սառը ջրով՝ գործարանային հոտերը վերացնելու նպատակով:
Հիշեցում, սառնարանի մաքրությունը իրականացնելիս ուշադիր եղեք, որ այն անպայման հոսանքազրկված լինի:
նայած նրան, որ որոշ սառնարաններ ունեն ինքնահալեցման համակարգ, այնուամենայնիվ, շահագործման ընթացքում ցանկալի է տարին մեկ-երկու անգամ անջատել այն 24 ժամով, որպեսզի հալեցում կատարվի և շարժիչը հանգստանա:
Ցանկալի չէ, որ ամառվա ընթացքում սառնարանի վրա արև ընկնի, նույնքան ցանկալի չէ, որ ձմռան ընթացքում սառնարանը տեղադրված լինի սառը միջավայրում, որտեղ ջերմաստիճանը ցածր է 15 0C-ից: