Բոլոր բաժինները

  • Բոլոր բաժինները
  • Գազային կաթսաներ
  • Կենցաղային օդորակիչներ
  • Խոշոր կենցաղային տեխնիկա
  • Սառցարաններ
  • Սառնարաններ
  • Side by side սառնարաններ
  • Երկդռնանի սառնարաններ
  • Մեկդռնանի սառնարաններ
  • Լվացքի մեքենաներ
  • Սպասք լվացող մեքենաներ
  • Օդաքաշ պահարաններ
  • Գազային ջրատաքացուցիչներ
  • Մանր կենցաղային տեխնիկա
  • Բազմաեփ
  • Փոշեկուլներ
  • Միկրոալիքային վառարաններ
  • Թեյնիկներ
  • Բլենդերներ
  • Մսաղացներ
  • Հարիչներ
  • Տաքացուցիչներ
  • Ջրի դիսպենսերներ
  • Սենդվիչ պատրաստող սարքեր
  • Տոստերներ
  • Հովհարներ
  • Ներկառուցվող տեխնիկա
  • Ներկառուցվող միկրոալիքային վառարաններ
  • Ներկառուցվող Օդաքաշ պահարաններ
  • Ներկառուցվող գազօջախներ
  • Ներկառուցվող ջեռոցներ
  • Ներկառուցվող սպասք լվացող մեքենաներ
  • Ներկառուցվող լվացքի մեքենաներ

Լվացքի մեքենաների պատշաճ խնամք

Լվացքի մեքենաների պատշաճ խնամք

Մինչ լվացքի մեքենան շահագործելը տեղադրելիս անհրաժեշտ է հեռացնել տեղափոխման պտուտակները (транспортировочные болты) կամ ձողերը /կախված մոդելից/ ռեզինների և տուլկաների հետ միասին:


Անհրաժեշտ է ջրի մատակարարման կետում տեղադրել փական, որպեսզի հնարավոր լինի օգտագործելուց հետո փակել ջրի հոսքը` կանխելով ջրի ներհոսքը դեպի լվացքի մեքենա:


Լվացքն ավարտելուց հետո ցանկալի է հոսանքազրկել մեքենան:


Խորհուրդ չի տրվում լվացքի մեքենան օգտագործել խոնավ պայմաններում, քանի որ կարող է կորոզիայի ենթարկվել, էլեկտրոնային համակարգը խոնավությունից կարող է խափանվել:


Յուրաքանչյուր լվացքի մեքենա ունի շահագործման կանոնների գրքույկ, որտեղ գրված է, թե այս կամ այն ծրագիրն օգտագործելու ժամանակ քանի կգ հագուստ է կարելի լվանալ: Առհասարակ անհրաժեշտ է ծանոթանալ լվացքի մեքենայի ծրագրերին, որպեսզի Ձեր մեքենան անխափան աշխատի: Օրինակ, եթե Ձեր մեքենան լվանում է մինչև 6 կգ, այդ դեպքում բամբակյա շորերը կարելի է լվանալ մաքսիմում քաշով, սինթետիկ շորերի ռեժիմի դեպքում մինչև 2 կգ և այլն, ուստի խնդրում ենք հետևել լվացքի մեքենայի տեխնիկական անձնագրում նշված շահագործման կանոններին, քանի որ սխալ շահագործման դեպքում կարող եք անսարքություն առաջացնել:


Լվացքի մեքենան պետք է տեղադրվի հարթ վիճակում, որպեսզի քամելիս չթափահարի:


Էլեկտրական լարման թույլ կամ ուժեղ լինելու դեպքում ծրագիրը կարող է խախտվել կամ ճիշտ չկատարել, հոսանքի կարգավորիչները չեն օգնում նշված խնդիրների լուծման հարցում: